AybPod

#38 Սոցձեռնարկություն և նախագծային ուսուցում հանուն փոփոխության

Episode Summary

«Այբփոդ»-ի 38-րդ զրույցը սոցիալական ձեռնարկության և նախագծային ուսուցման մասին է: Այս երկուսն էլ միտված են սոցիալական ազդեցություն ունենալուն, սակայն ՍՁ-ն գրանցված առանձին միավոր է, իսկ նախագծային կրթությունը՝ դպրոցի կրթական գործընթացի բաղադրիչ: Այս զրույցի խոսնակը սոցիալական ձեռնարկատիրության անկախ փորձագետ Նազարեթ Սեֆերյանն է, որը ավագ դպրոցի աշակերտներ Քաջիկ Սուքիասյանի և Սյուզաննա Կարապետյանի հետ քննարկում է սոցիալական ձեռնարկության գաղափարը, դպրոցում իրականացվող նախագծերը, և միասին փորձում են հասկանալ՝ արդյո՞ք դրանք ունեն սոցձեռնարկության բաղադրիչ, թե՞ ոչ: Փորձագետն ասում է, որ բոլոր բիզնեսները չէ, որ պետք է ունենան սոցիալական ձեռնարկության տարրեր կամ միտված լինեն սոցիալական ազդեցություն ունենալուն, սակայն եթե բիզնեսը որոշել է լինել այդպիսին, այն պետք է ազնիվ ու արդար լինի՝ գիտակցելով, որ սոցձեռնարկատիրության գաղափարախոսության մեջ առաջնահերթ է ազդեցությունը, հետո միայն՝ շահույթը: Քաջիկն ու Սյուզաննան էլ ներկայացնում են իրենց դպրոցներում իրականացվող նախագծային ուսուցման օրինակները և պատմում դրանց սոցիալական ազդեցության մասին: Գետաշենի միջնակարգ դպրոցում սովորող պատանին անդրադառնում է ծիրանի ջեմի ու չրի արտադրությանը, ինչպես նաև խոսում սնկարանի մասին, իսկ Սյուզաննան՝ «Գիրք-ճամպրուկ» նախաձեռնության և դրա կրթական ազդեցության: