AybPod

#36 Հայ պատանիների ստեղծած մեդիագրագիտության խաղը՝ միջազգային մրցույթի հաղթող

Episode Summary

«Այբփոդ» փոդքաստի «Զիլ զրույց» շարքում տասնվեց տարեկան Սամվելը, որ «Սերունդ առանց սահմանների» միջազգային մրցույթում հաղթած «Մեդիալոգ» թիմի հիմնադիրներից է, պատմում է, որ մեդիագրագիտության պակասի խնդրի բախվում են ոչ միայն դեռահասները, այլև ավելի հաճախ՝ մեծահասակները: Օրինակ, տատիկը Սամվելին համոզում էր մի զեղծարար կայքի տրամադրել իր անձնական տվյալները՝ վստահ լինելով, որ կայքն անվտանգ է ու որևէ խնդիր չի առաջանա: Միլենան էլ հիշում է, որ սկսեց ուշադրություն դարձնել մեդիագրագիտության խնդրին միայն այն ժամանակ, երբ իրենց դասընկերոջ ինտագրամյան էջը կոտրեցին: Վաղարշակը, Արմենը, Սամվելն ու Միլենան որոշեցին դասըկներոջ ծուղակ ընկնելն օգտագործել՝ ի շահ բոլորի և ձևավորեցին «Մեդիալոգ» թիմը, որը ստեղծել է սեղանի խաղ և հավելված՝ նվիրված մեդիագրագիտության խթանմանը հատկապես դեռահասների շրջանում: Պատանիները կրթությունն ու ժամանցը որոշել են համատեղել, ոգեշնչել իրենց հասակակիցներին և՛ լավ ժամանակ անցկացնել, և՛ կրթվել, որովհետև մեդիագրագիտության պակասը լուրջ խնդիրների է հանգեցնում: Թիմը, որ հավակնոտ նպատակներ ունի, չի սահմանափակվելու միայն հավելվածով ու սեղանի խաղով: Միջազգային շուկա դուրս գալու նրանց երազանքները նպատակների են վերածվում, բայց Վաղարշակն ասում է՝ միջազգայինի համար այլ ալգորիթմներ պետք է մտածել, ժամանակ է պետք: «Մեդիալոգ»-ի ինստագրամյան էջին կարող եք հետևել այս հղումով՝ https://www.instagram.com/me_dialog/։ Հայաստանում մրցույթն իրականացվում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և «Այբ» կրթական հիմնադրամի հետ համագործակցությամբ։