AybPod

#37 Փորձարկում ենք «ChatGPT»-ն. արհեստական բանականությունը նոր չէ մեր կյանքում

Episode Summary

«Այբփոդ»-ի 37-րդ զրույցում անդրադարձել ենք արհեստական բանականությանը և «ChatGPT» ծրագրին: «Dowork» և «Rumors» ստարթափերի համահիմնադիր Մուշեղ Գևորգյանի հետ փորձարկել ենք ծրագիրը՝ հանձնարարելով գրել ռեֆերատ «Երկրորդ Համաշխարհային պատերազմը» թեմայով: Եթե անգլերեն տարբերակում այն ամբողջական է, հայերեն տարբերակը, մեղմ ասած, զավեշտալի է: Արհեստական բանականությունը նոր չէ, պարզապես ճիշտ մարկետինգի արդյունքում այն շատերի մոտ շփոթություն է առաջացրել, լիքը մարդկանց էլ՝ վախեցրել: Մուշեղի հետ քննարկել ենք, թե ինչպե՞ս կարելի է ծրագրին օգտագործել կրթական ոլորտում՝ հաշվի առնելով թե՛ մարտահարվերները, որ իր հետ բերում է, թե՛ առավելությունները, որոնց միջոցով կարող ենք խնայել ժամանակ, և այն օգտագործել ավելի արդյունավետ: Հստակ օրինակների միջոցով Մուշեղը ցույց է տալիս «ChatGPT»-ի կիրառելի լինելը այս կամ այն ոլորտում և նշում, որ հավանաբար տարբեր մասնագիտությունների վերանալուն զուգընթաց՝ կստեղծվեն նորերը կամ այսպես ասած՝ հին մասնագիտությունները կփոխակերպվեն: Ծրագիրն, այո՛, կարող է երբեմն մարդուն ծուլության դրդել և դրա համար է, որ պետք է գործիքակազմ դրանից լավագույն ձևով օգտվելու համար: Մուշեղի կարծիքով՝ հեռու չէ այն շրջանը, երբ համալսարաններում կամ անգամ դպրոցներում կարող են դասավանդել առարկներ, որոնք սովորեցնելու են ծրագրին օգտվելու մեթոդները: Ինչ էլ լինի, արհեստական բանականությունը ստեղծվել և կառավարվում է խելացի մարդկանց կողմից, այնպես որ, մեր միակ եզրահանգումն է՝ սովորե՛լ, սովորե՛լ, սովորե՛լ: