AybPod

#8 Սովորել արտասահմանում․ բացահայտում ենք առավելություններն ու դժվարությունները

Episode Summary

Կրթությունը հարատև է, անձեռնմխելի ու կրթվել կարելի է միշտ: Ամերիկյան համալսարանի դասախոս Աննա Գևորգյանը հասուն տարիքում որոշել է կրթություն ստանալ Լոնդոնի UCL համալսարանում ու դարձել «mature student»՝ հասուն տարիքի ուսանող: Աննան պատմում է Լոնդոնում սովորելու ժամանակաշրջանից ու հիշում, որ սկզբում դժվարություններն այնքան շատ էին, որ անգլերեն կրթական նյութերն ուսումնասիրելիս իրեն երբեմն սկսում էր թվալ, թե ոչինչ չի հասկանում: Պատճառը բոլորովին էլ լեզվական խոտանները չէին, այլ մտածողությունը, հետազոտությունների կառուցվածքը, մատուցման ձևը: Արտասահմանում կրթություն ստանալն անգնահատելի փորձառություն է համարում ու բոլորին խորհուրդ է տալիս ընդամենը մեկ ճամպրուկ վերցնել, պատրաստվել անքուն գիշերների ու կրթական մեծ ճամփորդության, որ լի է բացահայտումներով և՛ սեփական անձի, և՛ սեփական երկրի, և՛ այլազգիների մասին:

Episode Notes

Աննա Գևորգյանն այս զրույցում խոսում է մի հետազոտության մասին, որը կարող եք գտնել՝ սեղմելով այստեղ