AybPod

#63 | Որոշել եմ դառնալ ուսուցիչ

Episode Summary

«Այբփոդ» փոդքաստի այս թողարկման ընթացքում Հայկական պետական մանկավարժական համալսարանի սկզբնական կրթության ֆակուլտետի երկու ուսանողուհիներ՝ Արուս Այվազյանը և Կարինե Ավալյանը, պատմում են, թե ինչպես են որոշել դառնալ ուսուցչուհի: Երկուսն էլ ասում են, որ շրջապատում զարմացած հայացքներն ու խորհուրդներն անպակաս են. մի շահավետ մասնագիտություն ընտրեիր, գնայիր բժիշկ դառնայիր և այլն: Սակայն նրանք իրենց որոշումների տերն են, և ուսուցիչ դառնալու նրանց համոզմունքն անբեկանելի է: Կարինեն պատմում է, որ իր դասվարը մի սովորություն ուներ. ամեն պայմանական սխալի կամ անկարգության համար աշակերտին կանգնեցնում էր գրատախտակի մոտ և հյուրասիրում գաթա՝ ապտակ: Ուսանողուհիները պատժի կիրառմանը դեմ են ու ասում են՝ եթե գաթա, ապա միայն իսկական ու համեղ: