«Այբ» կրթական հիմնադրամն ամփոփում է տարին: «Այբփոդ»-ի այս էպիզոդում դուք կլսեք 10 երեխաների պատմություններ, որոնց կյանքի որոշիչ փուլում «Այբ»-ն իր ուրույն տեղն ունի: Մենք ուրախ ենք, որ կարողացել ենք Երևանից հասնել Սյունիք ու Արցախ, մեր մրցույթների միջոցով համախմբել սփյուռքում ապրող երեխաներին ու կրթությունը դարձնել իսկական տոն բոլորի համար: Տարեվերջյան այս կարճ անդրադարձն ընդամենը փոքրիկ շնորհակալություն է «Այբ»-ի բարերարների ու գործընկերների հսկայական ջանքերի և անմնացորդ նվիրման դիմաց: Մենք հավատացած ենք, որ մեր երեխաների կրթական նվաճումները առջևում են: