AybPod

#58 Եղեք բա՛ց և հարցե՛ր տվեք. քննադատական մտածողության խթանումը կրթության մեջ

Episode Summary

«Այբփոդ» փոդքաստի այս թողարկման ընթացքում «Այբ» դպրոցի ակադեմիական տնօրեն, կրթության փորձագետ Մերի Հովսեփյանը պատմում է, որ իր դպրոցական տարիներին երկու ուսուցիչներ է ունեցել, որոնք դասը կազմակերպել են առաջնորդվելով քննադական մտածողության սկզբունքներով: Տարիներ շարունակ աշխատելով ավելի քան 2000 ուսուցիչների հետ՝ նկատել է, որ թե՛ ավագ, թե՛ երիտասարդ սերնդի մանկավարժները պատրաստակամ են աշակերտին լսելի դարձնել, թույլ տալ քննարկել, կարծիքը հիմնավորել, և քննադատական մտածողության գործիքակազմը պարզապես օժանդակ միջոց է նրանց համար` առավել զարգացնելու հմտությունները: Մերին առաջարկում է մի քանի մեթոդներ, թե ինչպես կարելի է զարգացնել քննադատական մտածողությունը և նշում, որ մտածող մարդ ձևավորելու հարցում այս մեթոդաբանությունը չափազանց կարևոր է: Այն կիրառելի է բոլոր ոլորտներում և օգնում է ունենալ հանդուրժող, վերլուծող, հիմնավոր կարծիք ունեցող քաղաքացիներ: Իսկ եթե դուք չգիտեք ձկան կմախքի խաղ-վերլուծության մասին, առաջարկում ենք լսել թողարկումը և գծել ձեր ձկան կմախքը: