AybPod

#56 Ստեղծարար ու փորձարար. 21-րդ դարի ուսուցիչը՝ ինքնակրթության և նորարարության օրինակ

Episode Summary

«Այբփոդ» փոդքաստի շրջանակում այս անգամ զրուցում ենք ուսուցիչների վերապատրաստման, դրա կարևորության , ինքնակրթության, 21-րդ դարի ժամանակակից ուսուցչի կերպարի ու դերի մասին: «Այբ» կրթական հիմնադրամը կրթական դաշտում առկա վերապատրաստումներին զուգահեռ FAST հիմնադրամի համար իրականացնում է մեկ տարվա շարունակական վերապատրասման ծրագիր «Արհեստական բանականության սերունդ» ծրագրի շրջանակում։ Վերապատրաստված ուսուցիչներից երկուսը՝ Հրազդանի Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի ուսուցիչ Ալեքսան Առաքելյանը և Երևանի Գյուլբենկյանի անվան թիվ 190 դպրոցի ուսուցչուհի Կարինե Աղաջանյանը, քննարկում են, թե ինչու են առհասարակ մասնակցում վերապատրաստումների, ինչ է փոխվել իրենց մեթոդաբանության մեջ դասընթացներին մասնակցելուց հետո, և արդյո՞ք ամեն նորարարական գործիք է, որ հեշտությամբ կիրառելի է դառնում և ադապտացվում: Երկու ուսուցիչներն էլ մաթեմատիկա են դասավանդում, սակայն նշում են, որ ինքնակրթությունն այս համատեքստում կարևոր է ոչ միայն բուն առարկային լավ տիրապետելու, այլ նաև բազմակողմանի զարգացած լինելու, աշակերտի հետ համահունչ քայլելու տեսանկյունից: Զրույցն առավել քան առարկայական է, քանի որ ուսուցիչները բերում են թե՛ լուրջ, թե՛ զավեշտալի օրինակներ, թե ինչպես են երեխաներին ներգրավում դասապրոցեսում, ինչպես են նրանց դաստիարակում որպես պետականաշինության առանցքի կարևոր մաս և ամենակարևորը՝ ինչպես են ոգևորում հավատալու իրենց ուժերին: