AybPod

#52 Թատրոնը միշտ պետք է նորաձևություն թելադրի

Episode Summary

Այս թողարկման մեջ արծարծվող ենթաթեմաները` 🔸Թատրոնը՝ որպես կրթության կարևորագույն գործիք 🔸Հայաստանում փորձարարական թատրոնի զարգացման միտումները, աուդիոթատրոն 🔸Թատրոնը՝ ինտելեկտուալ մարդ ձևավորելու բաղադրիչ 🔸Թատրոնը պետք է ունենա խաղացանկային քաղաքականություն. մի տեղ կրուասանն է համեղ, մի տեղ՝ տոլման 🔸Կրթել ուսուցիչներին՝ երեխաներին շահադրդել կարողանալու համար, որ հաճախեն թատրոն 🔸Նոր միտում՝ երեխաներին թատրոն սկսել են տանել հայրիկները 🔸Ինչու դեռահասների մեծ մասը թատրոն չի գնում Քսան տարի աշխատելով երեխաների հետ` Վահան Բադալյանը հասկացել է, թե որքան կարևոր կրթական գործիք է թատրոնը ինտելեկտուալ, մտածող մարդ, լավ քաղաքացի ձևավորելու հարցում: Հայաստանում թատրոնը, սակայն, կրթության զարգացման գործում թերագնահատված ոլորտ է: Մարդը թատրոնից պիտի հեռանա ոչ միայն հույզերով, այլև մտքերով: Երբ գնում ես թատրոն, պիտի միշտ մի նոր ու հետաքրքիր փորձառություն ապրես, թատրոնը պետք է անսպասելիության պատրանք ունենա: Չափազանց կարևոր է, թե երեխան առաջին անգամ թատրոնում ինչ ապրումներ կունենա, ինչպիսին կլինի թատրոնի և երեխայի առաջին հանդիպումը, քանի որ դա կարող է դառնալ տպավորություն ողջ կյանքի համար: Թատրոնը չի կարող լինել հետադիմական. այն միշտ պետք է նորաձևություն թելադրի, թեմաներ առաջ բերի, արձագանքի մեր կյանքում տեղի ունեցող երևույթներին: Դեռահասը կգնա թատրոն, եթե այնտեղ արծարծեն իրեն հուզող հարցերը և թույլ տան խոսել այդ թեմայով, դառնալ մասնակից: