AybPod

#51 Ուղեցույց UCLA համալսարանի ուսանողից, թե ինչու սովորել միջազգային բուհում

Episode Summary

10 միջազգային բուհ, 15 գրված շարադրություն, առնվազն 10 մարդ, որ կարդացել է այդ շարադրությունը, քննություններ, անքուն գիշերներ, հիասթափություններ, 3 համալսարանի կողմից ընդունված լինելու շնորհավորական նամակ... դժվա՞ր է թվում: Մի՛ շտապեք հանձնվել: «Այբփոդ»-ի այս թողարկումը յուրահատուկ ուղեցույց է «Այբ» դպրոցի շրջանավարտ Հայկ Քասարջյանից, որը սովորում է Լոս Անջելեսի UCLA համալսարանում: Հայկը պատմում է, թե ինչպես որոշեց սովորել բարձր վարկանիշ ունեցող միջազգային բուհում, ինչ խոչընդտոներ է հաղթահարել, ինչն է կարևոր բուհ ընտրելիս, ինչպես պետք է պատրաստվել քննություններին: Մի խոսքով` պատկերացրե՛ք, թե ձեր մտերիմ մարդուն խնդրել եք մանրամասն պատմել այդ ճանապարհի մասին, նա էլ, բոլոր մանրուքները հաշվի առնելով, ձեզ պատրաստում է բուհի ընդունելության: UCLA-ի ուսանողական կյանքի առավելությունների ու թերությունների, համալսարանի բազմոց-անկողնում հանգիստ առնելու, լաբորատորիաներից դուրս չգալու ու երազանքին հասնելու ճանապարհին խոչընդոտները, համակարգչային խաղի հերոսի նման, քաջությամբ հաղթահարելու մասին է այս թողարկումը: Եվ ամենակարևորը՝ Հայաստանին ծառայելու մասին է այս «Այբփոդ»-ը: