AybPod

#50 Նուշիկն ու Անահիտը՝ շրջափակումից մինչև Արցախի կորուստ

Episode Summary

Արցախից ուսանողուհիներ 18-ամյա Նուշիկ Միրզոյանի և 22-ամյա Անահիտ Արզումանյանի հետ զրուցել ենք սեպտեմբերի 25-ին: Այդ օրը աղջիկների ընտանիքները դեռ Լեռնային Ղարաբաղում էին: Նրանց հետ խոսել ենք 2020 թվականի 44-օրյա պատերազմից մինչև շրջափակում ընկած ժամանակահատվածի խնդիրների մասին, որոնք առնչվում են կրթությանը: Աղջիկները նաև անդրադարձել են ադրբեջանական անցակետը հաղթահարելու իրենց փորձին, պատմել, թե որքան ծանր էր անցնել այդ փորձության միջով: Անդրադարձել են նաև կուրսընկերների վերաբերմունքին, նշել, թե ի՞նչն են կարևորում մանկավարժների աշխատանքում նման սթրեսային իրավիճակում, ի՞նչ ապրումներ ունեն և ինչպե՞ս են հաղթահարում այս շրջանը: