AybPod

#40 Հայաստանում բուլինգ «Չ»ԿԱ

Episode Summary

«Այբփոդ» փոդքաստի 40-րդ զրույցում շվեդական «Global to Local» կազմակերպության հիմնադիր-տնօրեն Իրինա Ալեվերտի հետ քննարկում ենք «բուլինգ»-ը, որը դպրոցում հասակակիցների կողմից երեխայի նկատմամբ պարբերաբար կիրառվող բռնությունը կամ ծաղրն է: Այն բացասաբար է անդրադառնում ոչ միայն կրթության, այլ նաև երեխայի հետագա զարգացման վրա: Բազմաթիվ երկրներում բուլինգի կանխարգելման պետական ծրագրերին զուգահեռ հասարակական կազմակերպությունները ևս տարբեր նախագծեր են մշակում այն հաղթահարելու համար: Ալեվերտը նշում է, որ տարիներ առաջ իրեն պետական կառույցներում հավաստիացնում էին, որ բուլինգին վերաբերող ծրագրերի կարիք չկա, քանի որ Հայաստանում այդ երևույթը գոյություն չունի: Ալեվերտը պնդում է, սակայն, որ այն միշտ եղել է, սակայն հստակ անուն չի ունեցել: Աշխարհի տարբեր երկրներում մշակվող ռազմավարություններն օգնում են ոչ թե վերացնել բուլինգը, այլ այն հասցնել նվազագույնի, որպեսզի որակյալ կրթության ապահովումը դառնա դյուրին: Դպրոցական կրթության կազմակերպման մեջ մեծ դեր ունեն ոչ միայն ուսուցիչները, այլ նաև ծնողներն ու աշակերտները: Միայն նրանց կուռ համագործակցության արդյունքում կարելի է հաղթահարել այս խնդիրը, այլապես Հայաստանում բուլինգի դրսևորումները կարող են հասնել մեծ չափերի ու դառնալ սպառնալիք կրթական համակարգի կայուն զարգացման համար: