AybPod

#34 Շրջափակված կրթություն

Episode Summary

«Այբփոդ»-ի այս էպիզոդում Արցախի երկու դպրոցականներ՝ Ստեփանակերտում ապրող Բենիամին Հայրապետյանը և Մարտունիում բնակվող Լիլիթ Մնացականյանը պատմում են, թե ինչպես է կազմակերպվում իրենց կրթությունը շրջափակման պայմաններում: Ավագ դպրոցի աշակերտները նշում են, որ գազամատակարարման խաթարումներով պայմանավորված՝ ստիպված են լինում հարմարվել տվյալ շրջանին ու կրթությունը կազմակերպել այնպես, ինչպես թելադրում է օրը: Ոչ ֆորմալ պարապմունքներին չեն կարողանում մասնակցել պարտաճանաչ կերպով, քանի որ համացանցի խափանումները ազդում են հեռահար կրթության կազմակերպման վրա: Հայաստանի հետ ֆիզիկական կապի բացակայությունը լուրջ ազդեցություն է թողնում երեխաների կրթության վրա: Բենիամինը քիմիայի հանրապետական օլիմպիադային հավանաբար չի կարողանա մասնակցել, քանի որ այն տեղի է ունենալու մարտի 4-ին, իսկ Լիլիթը մտահոգված է միասնական քննություններով, քանի որ պատրաստվում է ընդունվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան: Դպրոցականները նշում են, որ ինքնակրթովում են, փորձում իրար օգնել և շարունակում են ամուր մնալ՝ հուսալով, որ այս իրավիճակը շուտափույթ լուծում կստանա և իրենց կրթության բացթողումները հնարավոր կլինի լրացնել: Արցախում ապրում է 30,000 երեխա, որից 20.000-ը զրկված է պատշաճ կրթություն ստանալու կայուն պայմաններից: Տարատեսակ խնդիրները՝ գազամատակարարման անջատումները, էլեկտրաէներգիայի խափանումները, համացանցի հետ կապված տատանումները, սննդի պակասը խոչընդոտում են որակյալ կրթություն ստանալու իրավունքը, իսկ ձգձգվող շրջափակումը՝ զրկում նրանց Հայաստանի հետ ֆիզիկական կապի հնարավորությունից: Էպիզոդը ձայնագրել ենք 2023 թվականի փետրվարի 28-ին: