AybPod

#3 Դեռահասների ինտեգրումը հետպատերազմյան իրականությանը

Episode Summary

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, «Յունիսեֆն» ու «Այբ» կրթական հիմնադրամը որոշեցին կազմակերպել «Կյանքի հիմնարար հմտություններ» դասընթացը, որի առաջին փուլում ընդգրկված է եղել 350 երեխա Գեղարքունիքի, Տավուշի, Արագածոտնի մարզերից և Երևանից: Եկրորդ փուլը, որը ֆինանսավորում է Ճապոնիայի կառավարության կողմից, ընդգրկելու է 500 երեխա Սյունիքի, Արարատի, Վայոց Ձորի, Արմավիրի, Կոտայքի մարզերից: Կազմակերպությունների հաջող համագործակցությունը փաստում են դասընթացում ընդգրկված երկու դեռահասների տպավորությունները, որոնք պատմում են իրենց հաղթահարած խնդիրների, հասակակիցների հետ ունեցած դժվարությունների մասին, հետո նշում, թե որքան կարևոր հմտություններ են ձեռքբերել դասերի արդյունքում: Հոգեբան Լուսինե Աղաբեկյանը, որը վարել է առաջին փուլի դասերը, նշում է, որ այս բաց ձևաչափը նման է դասազրույցի, որի ընթացքում երեխաները հնարավորություն են ստանում խոսել այն թեմաների մասին, որոնք անգամ ընտանիքի անդամների հետ երբևէ չեն քննարկել:

Episode Notes

Այս էպիզոդում «Այբ» կրթական հիմնադրամի միայն մեկ համագործակցության արդյունքներին ենք անդրադառնում, բայց «Այբ»-ի բարեկամության շրջանակն իսկապես լայն է ու մենք դեռ անպայման պատմելու ենք մեր բոլոր ընկերների մասին: