AybPod

#28 Հայերենը միշտ «թրենդային» է

Episode Summary

Լեզուն ազգային ինքնաճանաչման կարևոր բաղադրիչ է: Սա բնավ չի նշանակում, որ հայերեն չիմացող մեր հայրենակիցները հայեր չեն, սակայն մեր լեզուն յուրատեսակ կամուրջ է ոչ միայն շփման տեսանկյունից, այլև մշակույթի, գրականության, պատմական ժառանգության հետ առնչվելու: ՀՀ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանն առօրյայում հանդիպող լեզվական սխալների հանդեպ ներողամիտ է, բայց երբ խոսքը գրականության, մեդիայի, պաշտոնական և այլ կարևոր ոլորտներում առկա սխալների մասին է, հանդիմանում է: Հայերենի նկատմամբ ոտնձգություն է լեզվի պերճանքը չնկատելն ու արհամարհական վերաբերմունքը, որ հաճախ կա հասարակության մեջ: Օտարածին բառեր օգտագործելը աշխարհի վերջը չէ, սակայն որքան թրենդային է դրանց կիրառումը, այնքան թրենդային կարելի է դարձնել հայերեն համարժեքների օգտագործումը: Համացանցն, ինչ խոսք, այդ ոտնձգության վատագույն դրսևորումն է, որովհետև չիմացությունը բերում է հայատառ խոսքի բացակայության, ու դրան փոխարինում է զավեշտալի լատինատառ հայերենը: Բայց խնդիրն ավելի խորքային է, քան մեր ամենօրյա խոսակցություններում առկա թերությունները: Եթե հայերենը չլինի, մենք կկորցնենք վերը թվարկած ամեն բան, քանի որ մեր լեզվի միջոցով ենք հաղորդակցվում այդ ամենին, այնպես որ, պետք է հետևողական լինենք, փայփայենք մեր լեզուն: Հայերենը՝ ազգային ինքնության կարևոր մասնիկ լինելու, լեզվամտածողության, համացանցի՝ գրավոր ու բանավոր խոսքի վրա ունեցած ազդեցության, ա-յախոսության մասին է այս զրույցը:

Episode Notes

Ի դեպ, առաջիկայում հայերենի ամենամեծ՝ «Մեղու» խաղ-մրցույթն է դպրոցականների համար: Բաց մի՛ թողեք այս հնարավորությունը և գրանցե՛ք ձեր երեխաներին test.contests.am հարթակում։