AybPod

#27 Բարեգործություն անելու համար պետք է եսասեր լինել

Episode Summary

Բարերգոծության համաշխարհային ինդեքսի 2021 թվականի հաշվետվության հրապարակմանը զուգահեռ «Այբ» կրթական հիմնադրամի ֆոնդահայթայթման մասնագետ Շարմաղ Սաքունցը և «Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ»-ի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը քննարկում են բարեգործության թեման կրթական և առողջապահական ոլորտներում: Կամավորությունն անգամ ինդեքսում է ամրագրված որպես բարեգործության կարևոր ցուցիչ: Հայաստանում վերջին տարիներին է միայն կամավորության մշակույթը դանդաղ զարգանում: Որքան էլ, որ հայերը բավական պատրաստակամ են թե՛ տեղացիների, թե՛ օտարազգիներին օգնել, ամեն դեպքում կամավորություն անելու համար հստակ մեխանիզմներ են պետք պետության կողմից: Կրթական ոլորտում բարեգործների գտնելը բավական բարդ է, որովհետև եթե առողջապահության մեջ մարդիկ գիտակցում են հրատապության խնդիրը ու արագ արձագանքում, քանի որ վտանգի տակ է որևէ մեկի կյանքը, ապա կրթությունը երկարաժամկետ հեռանկարում է միայն արդյունք տալիս, հետևաբար միշտ չէ, որ այս ոլորտի համար իրականացվող դրամահավաքները արագ արձագանք են գտնում հանրության շրջանում: Շարմաղն ու Արմենը նշում են, որ որքան կարևոր է միմյանց մասին հոգ տանելը, այնքան էլ կարևոր և ինքնաբավություն պատճառող զգացում է անծանոթների մասին հոգ տանելը: Բարեգործություն անելու համար պետք է եսասեր լինել, քանի որ երբ ինքդ քեզ շատ ես սիրում, ուզում ես հպարտանալ քեզնով, տալու և դրա դիմաց ստանալու ցանկություն է առաջանում: Բարեգործություն անելու համար ո՛չ պատերազմ է պետք, ո՛չ Քովիդ, ո՛չ էլ այլ արտակարգ իրավիճակ. պարզապես մի քիչ եսասե՛ր գտնվեք:

Episode Notes

https://www.givingtuesday.org/