AybPod

#22 Մեդիագրագիտությունը՝ համացանցային վտանգների դեմ գործիք

Episode Summary

Ժամանակակից մարդու համար մեդիան շատ ավելի ընդգրկուն է, քան նախկինում, որովհետև այժմ սոցկայքերի տված ինֆորմացիայից մինչև պոլիկնինիկաներում փակցված պաստառներն ու գովազդները, ամենը մեդիա է: Մեդիա ծրագրերի և հաղորդակցության պատասխանատու Աննա Մեխակյանն անդրադառնում է մի հետազատության, որը փորձ է հասկանալ հայաստանյան տիրույթում առկա մեդիա խնդիրները, ներկայացնել զարգացած երկների մեդիակրթական համակարգն ու խնդիրների հաղթահարման ձևերը և այլն: Աննան նաև պատմում է մեդիահեքիաթների մասին՝ նշելով, որ դրանք փայլուն օրինակներ են, թե ինչպես կարելի է հատկապես նախադպրոցական տարիքի երեխաներին, որոնք որպես մեդիա սպառող առավել խոցելի են, խաղի ու հեքիաթի միջոցով կրթել ու տալ հասարակ հմտություններ: Շվեդիան, Նորվեգիան, Ֆինլանդիան, օրինակ, ունեն մեդիագրագիտության ազգային հայեցակարգ, Հայաստանում այս առարկան կցվում է դպրոցական այլ առարկաների հետ և ուսուցանվում, սակայն ինչպե՞ս, եթե հաճախ մասնագետներն իրենք, ունենալով մեթոդաբանական հմտություններ, կարիք ունեն ուղեցույցի և վերապատրաստման: Մեդիագրագիտությունը ուսումնասիրելու ու հասարակությանն այս ուղղությամբ կրթելու համար իհարկե մեծ ռեսուրսներ են պահանջվում, բայց հույսը դնել միայն պետության վրա և մի կողմ քաշվել, խելամիտ չէ: Մեզնից ամեն մեկը տեղային մակարդակում՝ ընտանիքում, մանկապարտեզում, դպրոցում, պարտավոր է աջակցել, ուղղորդել, որ ունենանք մեդիագրագետ հասարակություն:

Episode Notes

Հետազատության հղումը՝

 Ձեռնարկները՝

Հեքիաթները՝