AybPod

#2 Դպրոցական նախագիծը հանուն հանրային շահի

Episode Summary

Դու հավատո՞ւմ ես, որ կարող ես փոխել աշխարհը և առողջացնել մեր մոլորակը։ Երբևէ մտածե՞լ ես, որ գուցե հաջորդ հետաքրքիր լուծումը հենց քո մտքում է։ «Այբփոդ»-ի 2-րդ էպիզոդը նվիրված է նախագծային կրթությանն ու «Այբ» դպրոցում իրականացված ծրագրերից մեկին՝ «Կանաչ քիմիա» ակումբին։ Պատանիները պատրաստել են բիոպլաստիկ տոպրակներ ու ՀՀ մտավոր սեփականության գործակալության կողմից ստացել գյուտի արտոնագիր: Այս էպիզոդում նաև «Այբ հիբրիդային կրթություն» ծրագրի համակարգող Նիկոլայ Իսրայելյանը պատմել է նոր ծրագրի մասին, որի հիմքում էլ ընկած է նախագծային կրթությունը։

Episode Notes

Մեր այս փոդքասթում մենք զրուցել ենք երիտասարդ գյուտարարներ Սերգեյի ու Սյուզաննայի հետ, որոնք պատմել են իրենց փորձերի, շրջակա միջավայրի պահպանման գործում երիտասարդների դերի մասին, ինչպես նաև խոսել ենք «Այբ» դպրոցի քիմիայի ուսուցիչ Լևոն Սարգսյանի հետ, որի հետ նախագծային ուսումնառության շրջանակում դպրոցականները փորձեր և ուսումնասիրություններ են արել։

Այս տարի «Այբ» կրթական հիմնադրամը նոր ու հեռանկարային հնարավորություն է տալիս ոչ միայն Երևանի, այլ նաև Հայաստանի մարզերի ու Արցախի դպրոցների 10-րդ դասարանցիներին մասնակցել անվճար կրթական ծրագրին, որի հիմքում նախագծային կրթությունն է, և խորությամբ ուսումնասիրել իրենց նախընտրած բնագիտական առարկան, սովորել՝ անելով։ Ծրագրին կարելի է դիմել այստեղ՝ https://ahl.ayb.am/