AybPod

#19 Դպրոց, մայրենի, գնահատականներ. զրուցում են աշակերտուհին և ուսուցչուհին

Episode Summary

«Այբփոդի» 19-րդ էպիզոդը ձայնագրել ենք Վանաձորի թիվ 16-րդ դպրոցում: Հյուրերն են՝ դպրոցի դասվար, 40 տարվա մանկավարժ Ռուզաննա Մելքոնյանը և նրա 10-ամյա աշակերտուհի, «Մեղու» հայոց լեզվի մրցույթի լավագույն արդյունք անվանակարգի մրցանակակիր Լիլի Դոլմազյանը: Այս էպիզոդում Լիլին պատմում է մրցույթին մասնակցելու ցանկության մասին ու շեշտում, որ մայրենի լեզվի իմացությունն իր համար սկզբունքային է և կարևոր: Անդրադարձել ենք նաև նրան, թե արդյո՞ք պետք է երեխային տալ տարրական հմտություններ՝ ինչպե՞ս պահպանել բնությունը, նպաստել քաղաքի մաքրությանը և այլն: Դպրոցն ունի փոքրիկ այգի, որտեղ վարուցանքը, պտուղների հավաքումն անում են հենց աշակերտները՝ այսպիսով գործնական հմտություններ ստանալով հենց կրթական հաստատությունում: Ի՞նչ պետք է անել, որ երեխաները կամ մեծահասակաները դադարեն լատինատառ գրել, գուցե պատճառը հայրենի ուղղագրության չիմացությո՞ւնն է: 10-ամյա աղջիկն ի՞նչ է կարծում՝ կարևորը անգիր անելն է, թե՞ կարդացածը վերլուծելու կարողությունը: Այս և այլ հարցեր են տեղ գտել «Այբփոդ»-ի նոր էպիզոդում: