AybPod

#15 Կրթության = հնարավորություններ բոլորի համար

Episode Summary

Չկա ճանաչողական կարողությունների տարբերություն աղջիկների ու տղաների միջև, բայց կան այլ տարբերություններ՝ նախապատվություն, առաջադիմություն և այլն: Այս կամ այն առարկային նախապատվություն տալը կարող է կախված լինել դասագրքերից, ուսուցչի մոտեցումից, ուսուցման մեթոդից: Լեզվի և հաղորդակցության մասնագետ Անի Կոջոյանն ասում է, որ շատ հետազատություններ կան այն մասին, որ ուսուցիչների մեծ մասը, հաճախ ոչ գիտակցաբար, տարբերակված մոտեցում է ցուցաբերում աղջիկ և տղա աշակերտների կամ ուսանողների հանդեպ: Այսպիսի հետազոտություն արվել է նաև Հայաստանում: 2016 թվականին հայտնի հետազատող Սիլովան Հայաստանի մնակավարժների շրջանում հետազոտություն է իրականացրել՝ հարցերի միջոցով տրամաբանական արդյունք ստանալով, թե արյդո՞ք ուսուցիչներն ունեն կանխակալ վերաբերմունք աղջիկների ու տղաների հանդեպ: Կրթական հավասար հնարավորություն և ներառում բոլորովին չի նշանակում, որ բոլորին նույն քաջալերանքի խոսքերը պետք է ասենք հավասարաչափ: Այդ ամենը նշանակում է, որ անհատի կարողությունների ու ընկալումների վրա պետք է շեշտ դնել, ինչն էլ ենթադրում է, որ ուսուցչի, կրթական համակարգի, ուսուցման մեթոդի վերաբերմունքը չպետք է պայմանավորված լինի սեռով: Կրթությունը պետք է լինի հաղորդակցահեն, այսինքն, ուսուցիչը պետք է քննարկի, վերլուծի, ուղղորդի աշակերտներին, ու միայն դրանից հետո մտքերի փոխանակումից տեղի կունենա զարգացում: Այս էպիզոդում խոսել ենք նաև ներառական կրթությունից: Արդյո՞ք ներառականություն ասելով՝ հասկանում ենք միայն հաշմանդամություն ունեցող մարդկանց ընգդրկում կրթական գործընթացում: Ոչ, ներառական կրթություն նշանակում է բոլորի ընդրգկում կրթության մեջ, հավասար մասնակցային հնարավորություններ բոլորի համար: Օրենքի տեսանկյունից բոլոր աշակերտները հավասար են, բայց արդյո՞ք հավասար են մեր կրթական մեթոդները, ուսուցման ձևը, վերաբերմունքը և այլն:

Episode Notes

Անի Կոջոյանի մեջբերումների հղումները կարող եք գտնել այստեղ:

Arends, R. (2007). Learning to Teach, 7th ed. Boston, McGraw Hill ➡ https://russell-j.com/1073-KW.HTM