AybPod

#12 Ռոբին ռոբոտը կոտրում է փոքր Հայաստանի մեծ բարդույթը

Episode Summary

«Այբփոդի» այս էպիզոդում զրուցել ենք ռոբոտների մասին: Աշխարհում արդեն հայտնի Ռոբին ռոբոտի ստեղծող Կարեն Խաչիկյանը վստահ է, որ գիտությունն ու ստարթափերը պետք է ձեռք ձեռքի տված առաջ գնան: Սթարթափ ընկերությունները ներդրումներ են բերում Հայաստան, նպաստում մեր երկրի տնտեսության զարգացմանը, վերջիններիս աշխատակիցները բարձր հարկեր են մուծում, չափազանց լուրջ ներդրողներ են գալիս մեր երկիր, ինչն ահռելի օգուտ կարող է բերել Հայաստանին: Փոքր ռեսուսրներով երկրի համար գիտությունը լրջագույն դեր ունի: Գիտությամբ զբաղվելը միայն հետազոտական աշախտանքները չեն, այլ նորարարական համակարգերի ներդրումը բոլոր ոլորտներում, ինչը բարձրացնում է աշխատանքի արդյունավետությունը: «Էքսպեր Թեքնոլոջի» ընկերության հիմնադիրն ասում է, որ իրենք մրցում են ամենահեղինակավոր ընկերությունների հետ ու դա կարևոր է, քանի որ այդպես նրանք փոխում են կարծրացած մտածելակեպրը, թե փոքր երկրից անհնար է հաջողությունների հասնել: Կարենը գտնում է, որ պիտի սահմանել բարձր նշաձող, շատ դեպքերում ամեն ինչ պիտի քանդել , նորից սարքել, վերափոխել ամբողջությամբ: Գիտնականներին պետք է հնարավորություն տալ տպագրել իրենց աշխատանքները արտասահմանյան գիտական ամսագրերում, շփումներ ստեղծել այնտեղի գիտական համայնքների հետ: Կարենն ասում է՝մենք պետք է տխուր լինենք, եթե մի օր ավել բան չենք սովորել: «Երբ անգամ Ռոբինը միայն գաղափար էր, մեկ է, ես հավատում էի, որ մեծ բաների էի հասնելու ու փոքր երկրից լինելը ոչ մի կերպ նրան չէր խանգարում: Չպետք է վախենալ մեծ երազանքներից: Մենք հանդիպում էինք օրը 20 ներդրողների ու բոլորն ասում էին չէ, բայց մենք ինքներս երբեք չէ չենք ասել մեր երազանքին: Եթե մենք ուզում են ինչ-որ բաներ, որ երբեք չենք ունեցել, ուրեմն պիտի անենք բաներ, որ երբեք չենք արել»: Այսօր կարևորելով տեխնոլոգիական կրթությունը՝ մենք նպաստում ենք լիքը Ռոբինների ստեղծման։

Episode Notes

Եթե հետաքրքրված եք ռոբոտաշինությամբ, ուզում եք ստեղծել ձեր ռոբոտն ու մասնակցել մրցույթների, հետևեք հղմանն ու բացահայտեք ավելին՝ https://ayb.am/hy/projects/wro