AybPod

#10 Ո՞րերորդ տեղում է կրթությունը, երբ պատերազմն է առաջինը

Episode Summary

Այս էպիզոդում կրթության գծով փորձագետ Գոհարիկ Տիգրանյանի հետ զրուցել ենք Հանրային քաղաքականության ինստիտուտի՝ 2020 թվականի պատերազմական գործողությունների հետևանքով Հայաստան տեղափոխված երեխաների կրթության և պաշտպանվածության կարիքների գնահատում հետազոտության մասին: Վերջինիս նպատակն է բացահայտել և նկարագրել ԼՂ հակամարտության և տեղահանման ճգնաժամի հետ կապված կրթության և պաշտպանության կարիքներն ինչպես տեղաբնակ, այնպես էլ փախստականի նման իրավիճակում գտնվող երեխաների շրջանում, Երևանում և ՀՀ հինգ մարզերում (Արարատում, Արմավիրում, Կոտայքում, Գեղարքունիքում և Սյունիքում): Գոհարիկ Տիգրանյանը, որը զեկույցի համահեղինակներից մեկն է, պատմում է երեխաների և նրանց ծնողների հետ արված հարցազրույցների մասին, մատնանշում կրթության հետ կապված այն կարիքները, որոնք հենց երեխաներն են բարձրաձայնել: Այս էպիզոդում անդրադարձել ենք նաև ճգնաժամային իրավիճակներում արագ կարգավորման փաստաթուղթ ունենալու անհրաժեշտությանը, որը կօգներ առավել արագ հաղթահարել կրթության ոլորտի առաջ ծառացած խնդիրներն ու խուսափել այն բացթողումներից, որոնք հաճախ կարող են ճակատագրական լինել պատերազմական իրավիճակում:

Episode Notes

Զեկույցի հղումը ստորև՝ https://bit.ly/3Ic78mX