AybPod

#1 Անհատներից մինչև մեծ համայնք

Episode Summary

«Այբ» կրթական հիմնադրամի՝ «Այբփոդ» նախագծի առաջին էպիզոդում «Այբ»–ի ստեղծման ակունքներում կանգնած մարդիկ պատմում են, թե ինչպես տարբեր մասնագիտություններ, նախասիրություններ ու բնակության տարբեր վայրեր ունեցող հայեր որոշեցին միավորվել ու դառնալ համայնք՝ հանուն կրթական մեծ շարժման:

Episode Notes

#Episode1
 «Այբ»-ում հավատում են, որ յուրաքանչյուր անհատ կարող է փոխել աշխարհը, սակայն դրա համար անհատները պետք է միավորվեն: Հայաստանի նման փոքր երկիրն ունի բոլոր նախադարյալները՝ դառնալու միջազգային կրթության առաջնորդ, և դրա համար հարկավոր է Հայաստանից արտահանել մեր ամենամեծ բնական ռեսուրսը՝ կրթությունը: Արդեն 15 տարի է՝ «Այբ» համայնքն ստանձնել է կրթության նոր որակ ու նշաձող սահմանելու պատասխանատվություն և օրինակ է, թե ինչպես է կարող հասարակությունը ներգրավվել երկրի զարգացման թերևս ամենակարևոր ոլորտում։

Մեր առաջին էպիզոդում զրուցել ենք «Այբ» կրթական հիմնադրամի հիմնադիրներից Տեր Մեսրոպ քահանա Արամյանի, հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանի, «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանի և «Այբ» դպրոցի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանի հետ։